Քաղաքական

17.06.2018 02:15


ԱԱԾ-ի դիմաց ցույց էին անում Մանվել Գրիգորյանի աջակիցերը (տեսանյութ)

ԱԱԾ-ի դիմաց ցույց էին անում Մանվել Գրիգորյանի աջակիցերը (տեսանյութ)

Երերկոյան շրջափակված էր ԱԱԾ շենքը։ Այստեղ է բերվել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որին ավելի վաղ ձերբակալել էին։ a1plus.am-ը հայտնում է, որ հավաքվածները պահանջում են ազատ արձակել նրան։

Իսկ Շարմազանովի օգնականը ՖԲ իր էջով հայտնում է, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նույնպես այս պահին գտնվում են ԱԱԾ ֊ում՝ Մանվել Գրիգորյանին տեսնելու։

Ոստիկանները բացում են փողոցի մի հատվածը։ Ցուցարարները պնդում են, որ ոստիկանները իրենց նկատմամբ ուժ են կիրառել, հարվածներ հասցրել։ Նրանք վանկարկում են՝ զորավար։

ԱԱԾ-ի դիմաց հավաքված քաղաքացիները քայլերթ են իրականացնում: Նրանք դիմեցին ոստիկաններին՝ ապահովելու իրենց խաղաղ երթը:

«Սկսում ենք Սայաթ-Նովա փողոցից քայլերթ իրականացնել: Կանցնենք Նալբանդյան, Սայաթ-Նովա փողոցներով, այնուհետև Աբովյանով հետ կգանք»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Նրանք վանկարկում են՝ գեներալ, զորավար: Ոստիկաններն ուղեկցում են:

«Նա ազգի, Երևանի հերոս է, ով իրեն ձերբակալել է` թուրք է, ադրբեջանցի է»,-բացականչում էր հավաքվածներից մեկը:

Գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պահանջող ցուցարարները երթից հետո կրկին հավաքվեցին ԱԱԾ շենքի դիմաց, լրագրողների հետ զրույցում նրանք նշում են, որ Մանվել Գրիգորյանն առանց հիմքի է ձեռբակալվել, իսկ հայտնաբերված զենք զինամթերքը օրինական է և նախատեսված է եղել երեխաների ու պատանիների պարապմունքների համար։

Այստեղ էր նաև Վարդգես Գասպարին, որն իր «Աջակցում եմ ԱԱԾ-ին» պաստառով կանգնել էր ցուցարարների դիմաց։

Մանվել Գրիգորյանի աջակիցերը նրան սադրիչ անվանեցին և հորդորեցին ոստիկաններին հեռացնել Գասպարիին։ Այդ պահանջով նրանք կրկին փակեցին փողոցը՝ այդ ընթացքում հասցնելով պատռել պաստառը։ Ոստիկանների խնդրանքով Վարդգես Գասպարին հեռացավ, ցույցի մասնակիցներն էլ սա համարելով փոքր հաղթանակ որոշեցին հեռանալ՝ վաղն առավոտյան հերթական ակցիան իրականացնելու որոշմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը