Քաղաքական

13.07.2018 15:20


Ադրբեջանական մարտական դիրքերից գնդակոծվել է Ճամբարակի Ջիլ բնակավայրը

Ադրբեջանական մարտական դիրքերից գնդակոծվել է Ճամբարակի Ջիլ բնակավայրը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախօրեին ադրբեջանական մարտական դիրքերից գնդակոծվել է Ճամբարակի Ջիլ բնակավայրը:

Տեղի բնակիչներն ահազանգել են, թե շուրջ 10-ը րոպե բնակավայրը գնդակոծվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակավայրի տներից մեկի տանիքը:

***

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ ադրբեջանական կողմից գիշերը կրակոցներ են եղել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ կրակոցներն արձակվել են հրազենային զինատեսակներից:

«Ներկայումս իրավիճակը հանգիստ է: Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,-նշեց նախարարի մամուլի խոսնակը:

Այս խորագրի վերջին նյութերը