Քաղաքական

13.07.2018 21:42


Նահապետ Գևորգյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և ԱԺ ՀՀԿ խմբակցությունից

Նահապետ Գևորգյանը դուրս է եկել Հանրապետական կուսակցությունից և ԱԺ ՀՀԿ խմբակցությունից

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նահապետ Գևորգյանը դուրս է եկել խմբակցությունից և Հանրապետական կուսակցությունից:

Այդ մասին տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունից դուրս էին եկել պատգամավորներ՝ Արման Սահակյանը, Արթուր Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը, Շիրակ Թորոսյանը, Արտակ Սարգսյանը, Ֆելքիս Ցոլակյանը, Աշոտ Արսենյանը և այլք:

Այս խորագրի վերջին նյութերը