Լրահոս

26.02.2010 09:29


Սերժ Սարգսյանն ու Ահմեդ Դավութօղլուն մտքեր են փոխանակել

Սերժ Սարգսյանն ու Ահմեդ Դավութօղլուն մտքեր են փոխանակել

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Թուրքիայի դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ փետրվարի 25-ին, Կիևում Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն «ոտքի վրա» մտքեր են փոխանակել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի մամլո խոսնակը լրատվամիջոցներին փոխանցել էր, որ Կիևում Սերժ Սարգսյանը Թուրքիայի պատվիրակության ներկայացուցիչների հետ չի հանդիպի։

Ըստ Trend-ի, ՀՀ նախագահը հայտարարել է, որ «քայլ առաջ կատարելու համար քաղաքական կամք է անհրաժեշտ, և Հայաստանը համարում է, որ հայ-թուրքական գործընթացը պետք է կարճ ժամկետներում իր տրամաբանական ավարտին հասցվի։ Հակառակ դեպքում, ինչպես և ավելի վաղ հայտարարվել էր Հայաստանը հետ կվերցնի իր ստորագրությունը»։  Սերժ Սարգսյանը հերթական անգամ նշել է ղարաբաղյան հակամարտության գործընթացի մեջ Թուրքիայի ներգրավման անհնարին լինելը։ Նույն կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարն ասոել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպումը Հայաստանի ՍԴ որոշումից հետո առաջինն է։ «Մենք Սերժ Սարգսյանի հետ քննարկել ենք հայ-թուրքական գործընթացի բոլոր կողմերը։ Նաև անդրադարձել ենք ենք հայ-ադրբեջանական գործընթացին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ Ես հնարավորություն ունեցա հարգարժան Սերժ Սարգսյանին հայտնել տարածաշրջանի ապագայի հետ կապված Թուրքիայի անհանգստությունն ու դիրքորոշումը»։

Այս խորագրի վերջին նյութերը