Քաղաքական

07.08.2018 13:20


Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման ստորագրահավաքին միացած ՀՅԴ երեք պատգամավորների անունները հայտնի են

Ռոբերտ Քոչարյանի կալանքի փոփոխման ստորագրահավաքին միացած ՀՅԴ երեք պատգամավորների անունները հայտնի են

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոփոխելու հարցով ստորագրահավաքին միացած 46 պատգամավորներից ՀՅԴ խմբակցության երեք պատգամավորներն են՝ Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Ռուզան Առաքելյանը։ Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի միացել ստորագրահավաքին․ նա Հայաստանում չէ։ Փաստաթղթի տակ չի ստորագրել նաեւ Սպարտակ Սեյրանյանը, ով Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը չի ստորագրել, սակայն հրաժարվեց իր կուսակիցների հետ կապված այլ մանրամասներ հայտնել։ Իսկ ահա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն էլ մեզ հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այս տեղեկատվությունը՝ հորդորելով չկարեւորել անձերին։ Նշված պատգամավորներից ևս տեղեկությունը ճշտել կայքին չհաջողվեց:

Թե ինչու են ի աջակցություն երկրորդ նախագահի հանդես եկած 46 պատգամավորներից 42-ն իրենց անունները այդքան համառորեն գաղտնի պահում, հասկանալի չէ, քանի որ ամեն դեպքում շուտով այդ ցուցակը հրապարակվելու է։

Հավելենք, որ մինչ այժմ հայտնի են ստորագրահավաքին միացած 4 պատգամավորի անուն՝ Աժ նախագահ Արա Բաբլոյան, Աժ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանով եւ Արփինե Հովհաննիսյան, ինչպես նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյան։

Այս խորագրի վերջին նյութերը