Տնտեսական

07.11.2018 16:21


Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում կպահպանվի նույնությամբ

Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում կպահպանվի նույնությամբ

Ամսական նվազագույն աշխատավարձի չափը Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է պահպանել նույնությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում 2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արսեն Մանուկյանը:

«2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը կպահպանվի նույնությամբ՝ 55 000 դրամ: Հաջորդ տարվա բյուջեով աշխատանքային կենսաթոշակներ միջոցառմամբ նախատեսվում է 222 մլրդ 863 մլն 900 հազար դրամի չափով ծախս: 2018-ին այն կազմել է 210 մլրդ 470 մլն 900 հազար դրամ»,-նշեց Մանուկյանը:

Կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով ծախսը 2019-ին նախատեսվում է 56 մլրդ 779 մլն 600 հազար դրամ, աճը, 2018-ի համեմատ, կկազմի 14 մլրդ 146 մլն 600 հազար դրամ: Փոխնախարարը դա պայմանավորեց շահառուների թվաքանակի աճով, նաև պետական մասնակցության համամասնության տրամադրմամբ:

Այս խորագրի վերջին նյութերը