Տնտեսական

12.11.2018 09:19


Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. օրեր շարունակ հայ վարորդները այնտեղ են մնացել

Արտակարգ իրավիճակ Վերին Լարսում. օրեր շարունակ հայ վարորդները այնտեղ են մնացել

Նոյեմբերի 11-ին SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել հայ վարորդներից, որ Վերին Լարսից մինչև ռուսական սահմանը հսկայական խցանումներ են գոյացել՝ մի քանի կիլոմետր երկարությամբ:

Լարսում խցանումների մեջ գտնվող վարորդներն ու քաղաքացիները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին. «Արդեն 3-4 օր է, անորոշության մեջ ենք հայտնվել: Չգիտենք ինչ անենք, ում դիմենք: Անգամ սնունդի կարիք ունենք: Մենք վստահ ենք, որ այս բարձիթողի իրավիճակի մեղավորը ռուսական կողմն է: Նրանք են միտումնավոր հայաստանցիներիս համար նման պրոբլեմներ ստեղծում: Իսկ հայկական կողմից ոչ մի օգնություն կամ երաշխիք չենք ստանում: Թողնեք, Հայաստանի կապի և տրանսպորտի նախարարությունը ամպագոռգոռ հայտարարություներ տարածի, թե ամեն ինչ անում են մեր՝ հայաստանցիներիս համար, Վերին Լարսում խնդիրներ չունենալու համար: Եթե այս ձևի եք աշխատելու, վայ մեզ: Ռուսական սահմանապահները մեքենաների հերթը առաջ գցելու համար գումարներ են պահանջում: Միայն այս եղանակով է հնարավոր դուրս պրծնել էս դժոխքից: Հետո էլ Հայաստանի կառավարությունը ասում է, թե կոռուպցիա չկա: Եթե ուզում են համոզվել, թող հայտնի Դերվիշ Բաբայի շորերով գան ու իրենց կաշվի վրա զգան այս «բարդակ» վիճակը: Չնայած, ում ենք ինչ ասում. նրանք բացի տաք կաբինետներից ու փափուկ բազկաթոռներից, ոչինչ չգիտեն»:

Այս խորագրի վերջին նյութերը