Լրահոս

11.03.2010 12:35


Օլեգ Եսայանը հանդիպել է ՌԴ բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ

Մարտի 10-ին ՌԴ-ում դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում ունեցավ ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ բնական մենաշնորհների հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ։

Նիկոլայ Ռիժկովը, շնորհավորելով Օլեգ Եսայանին ՌԴ-ում ՀՀ  դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, նշեց, որ տեղյակ է նրա բեղմնավոր աշխատանքի մասին՝ որպես Բելառուսում ՀՀ դեսպան, եւ համոզմունք հայնտնեց, որ իր անցած կյանքի ուղին եւ փորձը կնպաստեն հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը։

Նիկոլայ Ռիժկովը ներկայացրեց հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի մարտի 21-ից 23-ը Մոսկվայում կայանալիք հանձնաժողովի նիստի օրակարգը, եւ նշեց, որ հանձնաժողովը զգալի աշխատանքներ է ծավալել հայ-ռուսական պատմական մշակույթի, տնտեսական կապերի ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ։

Բարձր գնահատելով Նիկոլայ Ռիժկովի արժանիքները հայ ժողովրդին մատուցած ծառայությունների համար, դեսպան Եսայանը նշեց, որ իր գործունեությունը կուղղի հայ-ռուսական համագործակցության փոխշահավետ զարգացամանը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ս.թ. մարտի 21-ից 23-ը Մոսկվայում կայանալիք հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվելիք հարցերի, հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը