Տնտեսական

12.03.2010 13:14


ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է 2009թ. տվյալները

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է 2009թ. տվյալները

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը նշել է, որ համաձայն իրենց ծառայության տվյալների՝ Համախառն ներքին արդյունքը մեկ շնչի հաշվով 2009-ին կազմել է 975.7 հազ. դրամ (2686 ԱՄՆ դոլար կամ 1923 եվրո) 2008թ. 1127.4 հազ. դրամի (3685 ԱՄՆ դոլարի կամ 2504 եվրոյի) դիմաց։

Նախորդ տարվա համեմատ արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը նվազել է 7.8%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքինը՝ 0.1%-ով, շինարարությանը՝ 36.4%-ով, առևտրի շրջանառությանը՝ 4.0%-ով, մանրածախ առևտրի շրջանառության ծավալն աճել է 1.0%-ով, ավտոմեքենաների առևտրինը նվազել է 38.2%-ով, մեծածախ առևտրինը՝ 7.9%-ով, ծառայություններինը (առանց առևտրի) աճել է 1.3%-ով։

Սպառողական գների ինդեքսի ցուցանիշը 2009-ին 2008թ. նկատմամբ կազմել է 103.4%։

Պաշտոնապես գրանցված գործազրկության միջին տարեկան մակարդակը 2009-ին կազմել է 6.9% 2008թ. 6.3%-ի դիմաց։

Միջին ամսական անվանական աշխատավարձը, ըստ նախնական գնահատականի, 2009-ին կազմել է 101895 դրամ և 2008թ. համեմատությամբ ավելացել 9.8%-ով։

ԱՄՆ դոլարի միջին տարեկան հաշվարկային փոխարժեքը 2009-ին աճել է 18.7%-ով և կազմել 363.28 դրամ 2008թ. 305.97 դրամի դիմաց։

Ապրանքների արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2009-ին 2008թ. համեմատ նվազել է 27.0%-ով. արտահանումը նվազել է 34.0%-ով, իսկ ներմուծումը՝ 25.3%-ով։

ՀՀ այցելած միջազգային զբոսաշրջիկների թվաքանակը 2009-ին կազմել է 575.3 հազ. 2008թ. 558.4 հազ.-ի դիմաց։ Իսկ զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 526.2 հազ. մարդ (աճել է 2.1%-ով)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը