Քաղաքական

03.06.2019 19:20


Ռոբերտ Քոչարյանի անձեռնմեխելիության վերաբերյալ բողոքը քննող դատարանը բավարարեց ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի անձեռնմեխելիության վերաբերյալ բողոքը քննող դատարանը բավարարեց ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Վազգեն Ռշտունու, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպան Հովհաննես Խուդոյանի կողմից բերված բողոքի քննությունը:

***

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ նեկայացված բողոքի գործով դատարանը հեռացել է խորհրդակացական սենյակ՝ որոշումը կհրապարակվի այսօր:

Հիշեցնենք, որ մեղադրանքի կողմը միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Վազգեն Ռշտունուն ինքնահացարկ հայտնելու վերաբերյալ՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ Վազգեն Ռշտունին դեռևս նախորդ տարի լրատվամիջոցներից մեկին հարզացրույց է տվել` նշելով, որ համաձայն է նույն դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կայացված որոշման հետ:

Վազգեն Ռշտունին հիշյալ հարցազրույցում նաև ասել է՝ վերադաս դատական ատյան ունենք, վերադաս դատական ատյանը թող գնահատի՝ Ազարյանի դիրքորոշումը ճի՞շտ է, թե՞ ճիշտ չէ։

Հիշեցնենք նաև, որ խոսքը վերաբերում է, 2018թ․ օգոստոսի 13-ին Ալեքսանդր Ազարյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը փոփոխելուն:

Այս խորագրի վերջին նյութերը