Քաղաքական

14.06.2019 18:15


Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ կրկին ներկայացվեցին (տեսանյութ)

Քոչարյանի գործով դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ կրկին ներկայացվեցին (տեսանյութ)

Հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ վերաքննիչ բողոքի գործով դատավոր Արմեն Դանիելյանին պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ որոշումը։

Դատավորն ինքնաբացարկ չհայտնեց՝ մերժելով Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը։

Հիշեցնենք՝ դատավոր Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի և Սեյրան Օհանյանի պաշտպանները, միջնորդությանը միացել է նաև Յուրի Խաչատուրովի պաշտպանը:

***

Այսօր ևս դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացվեցին։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական նիստը կշարունակվի հունիսի 18-ին, ժամը 16։00-ին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը