Քաղաքական

27.06.2019 15:50


«Մեզ հետ չի հաջողվի սպառնալիքների լեզվով խոսել». ԱԳ նախարար

«Մեզ հետ չի հաջողվի սպառնալիքների լեզվով խոսել». ԱԳ նախարար

Հայաստանի համար առաջնահերթություն է Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը: Հունիսի 27-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հայտարարությունները:

Մեկնաբանելով ադրբեջանական կոլլեգիայի հայտարարությունները՝ որոշ փաստաթղթերի եւ առաջարկների մասին, նախարարը նշեց, որ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ:

Նրա խոսքով՝ հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ այն ընթանում էր լարվածության աճի պայմաններում, ինչը չէր կարող չանդրադառնալ հանդիպման վրա:

Այդ կապակցությամբ կողմերը քննարկել են լարվածության նվազեցման հնարավորությունները, թե ինչպես խուսափել հետագա քայլերից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը:

Նախարարը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի պահպանել իրավիճակը բանակցությունները շարունակելու համար: Որպես բաղադրիչ նա նշեց մարդկանց միջեւ շփումների անհրաժեշտությունը եւ մթնոլորտի ստեղծումը, որը բացառում է ատելության քարոզչությունը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը էսկալացիայի ռիսկը նվազեցնելու համար: Այս համատեքստում նախարարը նշեց Դուշանբեի եւ նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը:

Նախարարը հիշեցրեց, որ զոհերի եւ հրադադարի ռեժիմի խախտումների առկայության դեպքում առաջնային է դառնում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու եւ Կասպրշիկի խմբի հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը: Այդ առաջարկները նոր չեն, դրանք ուղղված են իրավիճակի կայունության պահպանմանը, նկատեց ԱԳ նախարարը:

«Մենք չենք հավատում, որ լարվածության պայմաններում հնարավոր է արդյունավետ առաջընթաց: Բանակցություններում սպառնալքիների լեզուն չի աշխատում: Մենք հավատում ենք մեզ, եւ մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել չի ստացվի», - ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախի մասնակցությանը, ապա մեզ համար դա առաջին հերթին բանակցությունների արդյունավետության բարձրացման համար է, նշեց նախարարը: Բանակցությունների բովանդակության առումով նախարարն ընդգծեց Արցախի կարգավիճակի եւ ճանաչման եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրականացման հարցերը:

Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպման մասին կհաղորդվի, երբ այն համաձայնեցվի:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը