Քաղաքական

01.07.2019 12:40


Եթե դասեր չքաղենք, մեր թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Եթե դասեր չքաղենք, մեր թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան (տեսանյութ)

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը վարչության նիստին Աբովյանի համայնքապետի թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Աբովյանի ընտրություններին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

«Ինքը ուզեցել է մարզում դառնալ դեմք, թեկնածու է ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել և չեմ խառնվել ընտրություններին ընդհանրապես, չեմ միջամտել: Պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը: Ես ասել եմ, որ ճանաչում եմ Աբովյանի գործող քաղաքապետին, ԱԺ-ի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետն է եղել, ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների, ինքը շատ կիրթ, նորմալ երիտասարդ է»,-ասաց Սասուն Միքայելյանը՝ շարունակելով թվարկել Աբովյանի քաղաքապետի արժանիքները:

Նա վստահեցրեց՝ «ՔՊ»-ին, որևէ մեկին թիկունքից չի խփել: «Ես չեմ խառնվել, չեմ ասել, որ պիտի գնաք, ընտրեք գործող քաղաքապետին: Աբովյանի ընտրությունները «Քաղաքացիական պայմանագիրը» պարտվեց Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որովհետև ինքն անձնավորեց իր դերակատարությունն Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Այս շարժման մեջ, երբ ժողովուրդն իներցիայով ձայն է տալիս, իրենք գիտեն՝ դեմք են, մեր դերակատարություն ունեն թավշյա հեղափոխության հետ կապված: Եվ եթե մենք դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը