Քաղաքական

15.08.2019 10:29


ՏԿԵ նախարարություն ծաղրածու են հրավիրել. Պապիկյանի քարտուղարուհու ծնունդը վերածվել է կրկեսային փարթիի. «Հրապարակ»

ՏԿԵ նախարարություն ծաղրածու են հրավիրել. Պապիկյանի քարտուղարուհու ծնունդը վերածվել է կրկեսային փարթիի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկինների քյաբաբ-խորոված փարթիներին փոխարինելու են եկել ծաղրածու-շոուները: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի քարտուղարուհի Աննա Բալայանի ծննդյան տոնակատարությունը նախարարության շենքում վերածվել է կրկե­սային փարթիի, որին, բացի նախարար Սուրեն Պապիկյանից, ներկա է գտնվել ողջ աշխատակազմը:

Հոբելյարի տոնը լիարժեք դարձնե­լու համար նախարարություն են հրավիրել ծաղրածու, որը մի լավ ուրախացրել է նա­խարարության անձնակազմին՝ նրանց կտրե­լով հոգսաշատ աշխատանքային առօրյայից: Քարտուղարուհին «Ֆեյսբուքում» ծննդյան օրվա­նից լուսանկարներ է տեղադրել՝ պղպջակնե­րով, գունավոր ժապավեններով, սակայն կադրից դուրս է թողել օրվա հերոսին՝ ծաղրա­ծուին:

Նախարարի խոսնակը մեզ հայտնեց, որ ծաղրածուի մասին տեղյակ չէ, խոստացավ ճշտել-ասել, ավելի ուշ ասաց, թե ծաղրածու չեն բերել նախարարություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս խորագրի վերջին նյութերը