Քաղաքական

16.08.2019 14:39


Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց։

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչն. նամակն ուղղված էր դեսպանին:

Նրանք Գերմանիայի դեսպանատան ներկայացուցչին հայտնեցին, որ նամակում տեղեկացրել են ՀՀ արդարադատության և իրավական ոլորտում տիրող իրավիճակի մասին և ակնկալում են եվրոպական կառույցների, այդ թվում նաև՝ Գերմանիայի դեսպանատան գնահատականը:

Քոչարյանի աջակիցները նամակը հանձնելիս նշեցին, որ այն հրապարակային է, և սպասում են, որ նամակի պատասխանը ևս կլինի հրապարակային: Դեսպանատան ներկայացուցիչն ասաց, որ նամակը կփոխանցեն դեսպանին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը