Քաղաքական

20.08.2019 16:00


Ռոբերտ Ղուկասյանը՝ ՀՀ վարչապետի խորհրդական

Ռոբերտ Ղուկասյանը՝ ՀՀ վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական:

«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,-գրել է վարչապետը:

Ավելի վաղ վարչապետը գրել էր. «Կալավանի Ռոբերտ Ղուկասյանի հետ պայմանավորվեցինք, որ նա 1-2 ամսվա ընթացքում կավարտի ընթացիկ գործերը և կնշանակվի ՀՀ վարչապետի խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ»,-գրել է նա։

Ռոբերտ Ղուկասյանը, նշենք, Կալավան համայնքում զարգացման ծրագիր էր իրականացրել, և այս պահին այն զբոսաշրջիկների համար սիրված վայրերից է դարձել:

Այս խորագրի վերջին նյութերը