Տնտեսական

29.08.2019 16:49


Մեզ չի գոհացնում մակրոտնտեսական ակտիվությունը. էկոնոմիկայի նախարար

Մեզ չի գոհացնում մակրոտնտեսական ակտիվությունը. էկոնոմիկայի նախարար

Մեզ չի գոհացնում մակրոտնտեսական ակտիվությունը: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի գրանցվել է ՀՆԱ նկատմամբ ներդրումների մոտ 17-տոկոսանոց աճ, ինչը երկարաժամկետ աճ ապահովելու համար անբավարար է:

«Անհրաժեշտ է ձգտել այս ցուցանիշները հասցնել ՀՆԱ նկատմամբ մինչեւ 23 տոկոսից բարձր մակարդակի: Այս կամ այն ընկերություններին տրամադրվող արտոնությունները ուղղված են տնտեսության առանձին ճյուղերի արտադրողականության բարձրացմանը, ինչը հանրագումարում կբերի ընդհանուր աճի: Կարեւոր է նաեւ տնտեսվարող սուբյեկտների ակտիվությունը ներդրումների ճանապարհով սեփական զարգացման հարցում»,-նշեց նա:

Խաչատրյանը հավելեց, որ հուլիսին գրանցվել է տնտեսական ակտիվության 8,1-տոկոսանոց աճ, իսկ 7 ամիսների ակտիվությունը կազմել է 6,8 տոկոս: «Արդյունաբերության ոլորտում աճը կազմել է 16,1 տոկոս, հուլիսին արտահանման աճը՝ 19,5 տոկոս: 7 ամիսներին արտահանման աճի ցուցանիշը 3 տոկոսով մեծ է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում: Աճ է գրանցվել նաեւ վերամշակող արդյունաբերության ոլորտում, ծխախոտի, շոկոլադի, սարքավորումների արտադրության մեջ»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ՄԱԿ-ի հետ համատեղ անցկացվում է Հայաստանի ներդրումային ներուժի գնահատումը, որի արդյունքներով հնարավոր կլինի նշել 3-4-5 ոլորտներ, որոնք ունակ են ապահովելու տարեկան 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն:

Նախարարը պարզաբանեց, որ ազատ առեւտրի գոտիներ ստեղծելիս անհրաժեշտ է խուսափել իրավական խնդիրներից՝ կապված հողերի հետ, որոնք առաջացան Մեղրիի դեպքում:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը