Քաղաքական

30.08.2019 21:57


Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց (տեսանյութ)

Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց (տեսանյութ)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, այսօր տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոց ընտրելու ԱԱԾ-ի միջնորդության քննությունը:

ԱԱԾ քննչական դեպարտամենտը միջնորդել էր դատարանին Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

Խաչատրյանի փաստաբանական թիմը բողոքարկել էր քննիչի՝ ձերբակալման որոշումը:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշել է բավարարել ԱԱԾ-ի միջնորդությունը և կալանավորել Գագիկ Խաչատրյանին։

Այս խորագրի վերջին նյութերը