Քաղաքական

10.09.2019 17:11


Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բողոքարկել են կալանավորման որոշումը

Գագիկ Խաչատրյանի պաշտպանները բողոքարկել են կալանավորման որոշումը

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու առաջին ատյանի որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Գագիկ Խաչատրյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը։

«Սեպտեմբերի 9-ին բողոք ենք ներկայացրել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ»,-ասաց Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է օգոստոսի 27-ին, հետագայում նրան մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերի գույքի վատնում կատարելու համար եւ միջնորդություն ներկայացվեց դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Ապա հայտնի դարձավ, որ նրա վերաբերյալ քրեական գործ քննվում է նաեւ ՀՔԾ-ում, որի շրջանակներում արդեն 6 ամիս է, ինչ Գ.Խաչատրյանն ունի մեղադրյալի կարգավիճակ՝ մեղադրվելով 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը, սակայն այս գործով ամիսներ առաջ նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նշված քրեական գործը ՀՔԾ-ն ուղարկել է ԱԱԾ, որտեղ երկու գործերը միացվել են մեկ վարույթում։

Այս խորագրի վերջին նյութերը