Քաղաքական

02.10.2019 00:32


Հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Բելլա Քոչարյանը

Հանդիպել են Վլադիմիր Պուտինն ու Բելլա Քոչարյանը

Քիչ առաջ ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկին Բելլա Քոչարյանը։

Նրանք զրուցել են թեյի սեղանի շուրջ։

7or.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է հանդիպման լուրը։ Այլ մանրամասներ հաղորդելուց նա ձեռնպահ է մնացել։

Հանդիպման փաստը հաստատել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք, ՌԴ նախագահը հոկտեմբերի 1-ին Հայաստան էր ժամանել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը