Քաղաքական

03.10.2019 15:55


Նոյեմբերյանում ադրբեջանական կողմի կրակոցից տրակտորի վարորդ է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբերյանում ադրբեջանական կողմի կրակոցից տրակտորի վարորդ է վիրավորվել. Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբերյանում ադրբեջանական կողմի կրակոցից երեկ տրակտորի վարորդ է վիրավորվել։ Tert.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ում խոսքով՝ վարորդը ինժեներական աշխատանքներ կատարելիս է եղել:

«Վիրավոր վարորդը տեղափոխվել է Նոյմբերյանի հիվանդանոց։ Այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,-նշեց խոսնակը։

Հիշեցնենք, որ Արծրուն Հովհաննիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ, մասնավորապես, նշել էր, որ սահմանին ամեն օր կրակոցներ են և կարող են լինել նաև վիրավորներ։

Այս խորագրի վերջին նյութերը