Քաղաքական

28.10.2019 14:48


Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում. Զոհրաբ Մնացականյան

Փաշինյան-Ալիև հանդիպում այս պահին չի նախատեսվում. Զոհրաբ Մնացականյան

Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով հանդիպում այս պահին չի նախատեսվում, նախատեսվում է շարունակել հանդիպումները ԱԳ նախարարների մակարդակով, Բուլղարիայի արտգործնախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Դա կլինի մոտակա ամիսների ընթացքում, դրա մասին խոսվել է և մենք հիմա ավելի շատ կենտրոնացած ենք, որպեսզի շարունակենք իրականացնել հանդիպումները արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Դա հիմքն է ղեկավարների մակարդակով հանդիպումը նախապատրաստելու համար»,-ասաց նախարարը։

Նա նաև նշեց, թե մոտակա շրջանում կկարողանան իրականացնել որոշ քայլեր, որոնք կծառայեն այդ պայմանավորվածությունների իրականացմանը։

«Եղել է շփում մեր ղեկավարների միջև՝ Աշխաբադում։ Դա օգտակար էր այն առումով, որ կարողացել ենք վերահաստատել որոշ մոտեցումներ, որոնք վերաբերում են խաղաղության նպաստող միջավայրն»,-ասաց նախարարը։

Հարցին, թե ի՞նչ թղթի շուրջ են բանակցում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Արդեն ասել եմ, որ կոնկրետ ձևակերպումների շուրջ դեռևս չենք աշխատում, բայց դա չի նշանակում, որ մենք չենք աշխատում տարբեր սկզբունքների և պարամետրերի շուրջ՝ հստակեցնելու, թե ինչպես կարող ենք կառուցել այդ անհրաժեշտ համաչափությունը կողմերի պարտավորությունների միջև»։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը