Տնտեսական

01.11.2019 10:50


Ղեկավար կազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը նախարարություններում լուրջ անջրպետ է առաջացել նրանց և «ստորին օղակների» միջև. «Հրապարակ»

Ղեկավար կազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը նախարարություններում լուրջ անջրպետ է առաջացել նրանց և «ստորին օղակների» միջև. «Հրապարակ»

«Ղեկավար անձնակազմի աշխատավարձերը «կրկնապատկելու» գաղտնի որոշումը լուրջ անջրպետ է առաջացրել վերնախավի և «ստորին օղակների» միջև։

Ներքևներում այս լուրը ստանալուց հետո անգործության են մատնվել, որովհետև վիրավորված են և կարծում են՝ «անարդար» է, որ ամբողջ գործն իրենք անեն՝ ստանալով 300-400 դոլարին համարժեք դրամ, իսկ անգործ ու անգրագետ փոխնախարարները, նախարարները, ոչինչ չանելով՝ 2-3 հազար դոլարին համարժեք աշխատավարձ։

Հատկապես դժգոհ են վարչության պետերը, որոնք կարծում են, որ չպետք է եռակի տարբերություն լինի իրենց և աշխատակազմի ղեկավարի վարձատրության միջև։ Իսկ «եթե իրենց համար փող կա, մեզ համար չկա, ապա իրենք էլ թող աշխատեն»,- որոշել են նախարարություններում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը