Քաղաքական

07.11.2019 15:57


Հիմա ես ապրում եմ մի երկրում, որը նման է 1937 թվականին. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

Հիմա ես ապրում եմ մի երկրում, որը նման է 1937 թվականին. Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

«Մամուլում շատ են քննադատում, թե ինչու Հանրային խորհուրդը չի քննարկում Արցախի հարցը։ Անկեղծ ասած, քիչ բան եմ տեսնում այստեղ քննարկելու»,-այս մասին Հանրային խորհրդի նիստում ասաց խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։

Ներկայացնելով Արցախի հարցի նախապատմությունը՝ Վազգեն Մանուկյանն ասաց, որ բանակցային գործընթացում Հայաստանը եղել է կոնստրուկտիվ, իսկ Ադրբեջանը՝ ձախողված։ Ինչ վերաբերում է 2016 թվականի ապրիլյան պատերազմին, ապա, ըստ Մանուկյանի, այդ պատերազմից հետո Հայաստանի համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ, քանի որ ձեռք են բերվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

«Սակայն այսօր անհայտ է, թե բանակցություններում ինչ է քննարկվում։ Մենք տեղյակ չենք։ Կարծում եմ՝ այս հարցը պետք է քննարկենք վարչապետի հետ՝ փակ դռների հետևում»,-հավելեց Վազգեն Մանուկյանը։

Նշենք, որ ՀԽ այսօրվա նիստի օրակարգում երկու հարց է՝ Հանրային խորհրդի շուրջ ստողծված իրավիճակը և Արցախի հարցում՝ ինչն է ենթարկա քննարկման, ինչը՝ ոչ։

***

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համար զարմանալի են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանում։ Ըստ նրա՝ սկզբում ասում էին, թե կոռուպցիայի դեմ պայքար են տանում, բայց այժմ այդ գործընթացը ստացել է անհասկանալի բնույթ. ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին առաջադրված մեղադրանքն էլ դրա վառ օրինակն է։

«Հիմա ես ապրում եմ մի երկրում, որը նման է 1937 թվականին, քան ազատության»,-Հանրային խորհրդի նիստում ասաց Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով՝ վերջին շաբաթներին Հանրային խորհրդի ուղղությամբ հարվածներ են տեղում, որոնք առաջին հերթին՝ ուղղված են իր դեմ։ Ավելին ՝ քննարկում են՝ արդյոք Հայաստանին պե՞տք է Հանրային խորհուրդ։ Հարցի վերաբերյալ ելույթով հանդես եկան խորհրդի անդամները։ Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝ Հանրային խորհրդի գոյությունն անհրաժեշտություն է, քանի որ այն փոփոխությունների ժամանակահատվածում պետք է լինի։
Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը