Քաղաքական

26.11.2019 15:01


«КоммерсантЪ»-ը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը՝ հիշեցնելով նրա 10 մեջբերումները

«КоммерсантЪ»-ը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ծաղրանկարը՝ հիշեցնելով նրա 10 մեջբերումները

«КоммерсантЪ»-ը 10 մեջբերում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ հրապարակելով նրա ծաղրանկարը: «Ընդդիմադիր Փաշինյանը հայտարարում էր, որ վերջին 20-25 տարվա ընթացքում Ռուսաստանն աստիճանաբար վերցնում է Հայաստանի ինքնիշխանությունը»,-գրում է պարբերականը:

Պարբերականը նաև հիշել էՓաշինյանի խոսքերն այն մասին, թե ինչպես է դուրս մնացել համալսարանից, ինչպես նաև որդու ծառայության, սեռական կրթության, փոխզիջումների մասին հայտարարությունները:

«Հայաստանում թավշյա հեղափոխությունը դարձավ ռոմանտիզմի հաղթանակը պրագմատիզմի նկատմամբ, ինչն արժեցավ 200 հազար դոլար»,-սա ՀՀ վարչապետի հայտարարություններից մեկն է, որ գրավել է պարբերականի ուշադրությունը: Մինչ այդ, «КоммерсантЪ»-ը մեջբերել է ապրիլյան քառօրյա պատերազմին հաջորդած ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

«Մենք ունեինք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, ի դեպ, մեծ մասը Ռուսաստանից, մեզ փող նվիրեցին»,-պարբերականը մեջբերել է Նիկոլ Փաշինյանին:

«КоммерсантЪ»-ը հրապարակել է նաև Փաշինյանի մտքերը, որոնք արվել են 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում «քառօրյա պատերազմից» հետո:

«Ղարաբաղում այն ​​քաղաքացիները, որոնց հետ ես խոսեցի, ունեին այսպիսի մոտեցում. այս փուլում ամեն ինչ պետք է արվի, որ Ադրբեջանը լուրջ վնաս կրի, մենք պետք է երաշխիքներ ունենանք, որ Ադրբեջանի իշխանությունները, Իլհամ Ալիևը, գոնե մեկ տարի չկարողանան դուրս գալ շոկային վիճակից»,- ասել էր Փաշինյանը՝ որպես պատգամավոր:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը