Քաղաքական

04.12.2019 12:42


«Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրին». «Կոմերսանտ»

«Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ռուսական ծրագրին». «Կոմերսանտ»

Tert.am-ը հայտնում է․ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի ընթացքում մասնավորապես քննարկվել է Ռուսաստանի առաջարկած՝ «փոքր քայլերով» Հայաստանի և Ադրբեջանի մերձեցման ծրագիրը: Այս մասին գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

«Իլհամ Ալիևի և Էլմար Մամեդյարովի հետ բանակցությունների ընթացքում նա մասնավորապես քննարկել է մարդասիրական ոլորտում «փոքր քայլերով» կողմերի մերձեցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկած ապրիլյան ծրագիրը: Այդ ծրագրի մի մասն արդեն իրականացվել է. նոյեմբերին երկար տարիների ընթացքում առաջին անգամ տեղի ունեցան լրագրողների փոխայցեր»,-գրում է պարբերականը:

Պարբերականի տվյալներով՝ ծրագրվում է նաև կազմակերպել հասարակական ու մշակութային գործիչների և խորհրդարանականների փոխադարձ այցեր: Քննարկվել է նաև ռազմագերիների փոխանակման հարցը: Այս ծրագրերին Բաքուն արդեն տվել է իր համաձայնությունը, գրում է պարբերականը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պատրաստվում են սպառազինության գնման վերաբերյալ նոր պայմանագիր կնքել:

Այս խորագրի վերջին նյութերը