Լրահոս

22.02.2011 14:06


Ռ. Ամիրխանյան. «Մշակույթի նախարարությունը ընդամենը ցույց է տալիս է, թե աշխատանք է կատարում»

Այսօր «Դե ֆակտո» մամուլի ակումբում խոսելով հայկական երաժշտության ներկայիս վիճակի, դրանում ադրբեջանական մեղեդիների գերակշռման և դրա դեմ պայքարելու գործում ՀՀ մշակույթի նախարարության դերի մասին՝ երգահան, ՀՀ Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը նշել է.

-Մշակույթի նախարարության գործը պետք է լինի մշակույթի քաղաքականությունը, որը մեզանում չկա։ Մշակույթի նախարարությունն ունի միայն միջոցառումների ցանկ՝ այստեղ ցուցահանդես բացել, այնտեղ էս անել, էն անել և ցույց տալ, թե աշխատանք է կատարում։ Բայց ո՞ւր է այն բարոյական ակտը, որը վերաբերում է Մշակույթի նախարարության մշակութային հոգածությանը, պատասխանատվությանը և ազգային արժնապատվությանը։

Երգահանը նաև ավելացրել է, թե փետրվարի 24-ին Հանրային խորհրդի նիստի ժամանակ պատրաստվում է քննարկման առաջարկել մի ծրագիր, որը նախատեսում է Մշակույթի նախարարությանը կից մի հանձնաժողով ձևավորել, որը «լիցենզիա»՝ գնահատական կտա հայկական երաժշտության ոլորտում կատարվող իրադարձություններին և ինչ–որ չափով նաև զտիչի դեր կկատարի՝ մեր երգարվեստը մաքրելով անորակ նյութերից։

Այս խորագրի վերջին նյութերը