Քաղաքական

18.12.2019 16:41


Եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, ուրեմն մենք մանկուրտների երկիր ենք. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ես ցանկություն չունեի ելույթ ունենալու, եթե չհնչեր մի բառակապակցություն, թե ես վտանգ եմ պետականության համար: Այս մասին Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այս մոլորակի վրա կա երկու հայկական պետություն, և երկուսում էլ ես ղեկավար եմ եղել, առաջնորդ եմ եղել: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամբողջ պատերազմում ղեկավարել եմ այդ երկիրը, այդ երկրի հռչակագրի հեղինակն եմ և 1988 թվականից մինչև երկրի ձևավորումը որևէ որոշում առանց ինձ չի կայացվել, ամբողջ շարժման ընթացքում, և առաջին նախագահն եմ այդ հայկական հանրապետության»,-ասաց նա, ապա շարունակելով ելույթը՝ նշեց, որ տասը տարի էլ ղեկավարել է Հայաստանի Հանրապետությունը:

«Ասեմ, որ մինչև նախագահ դառնալը Հայաստանը դասվում էր միջազգային կազմակերպությունների ցանկերում աղքատ երկրների շարքում: Այդ նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, որը մինչև այսօր մնացել է, չի փոխվել: Հիմա, եթե այս արդյունքներն ունեցող մարդը համարվում է վտանգ պետականության համար, ուրեմն՝ մենք մանկուրտների երկիր ենք»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը