Քաղաքական

25.12.2019 11:10


Փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական ինքնավարության մարմինների նկատմամբ. «Նիկոլ Աղբալյան» ՈՒՄ

Փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական ինքնավարության մարմինների նկատմամբ. «Նիկոլ Աղբալյան» ՈՒՄ

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը դատապարտում է այսօր ոստիկանության կողմից իրականացված գործողությունները ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանի նկատմամբ: Անընդունելի ենք համարում գիտակրթական հաստատությունում ուսանողության ընտրված ներկայացուցչի, ԲՈւՀ-ի կառավարման խորհրդի անդամի նկատմամբ, առանց որևէ հիմնավորման, ուժի չպատճառաբանված կիրառումը։ Մեր համոզմամբ այս գործողությունը նպատակ ունի վախի մթնոլորտ ստեղծել ուսանողական և երիտասարդական շրջանակներում և ևս մեկ ապացույց է, որ իշխանությունների քաղաքականության, գործողությունների նկատմամբ ուսանողական շրջանակներում դժգոհությունների աճը փորձ է արվում կանխել իրավապահ մարմինների ոչ համաչափ գործողություններով։ Իշխող կուսակցության կողմից հայտարարված «ԲՈւՀ-ական ինքնուրույնության» մակարդակի բարձրացման փոխարեն փորձ է արվում ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ ամբողջական վերահսկողություն սահմանել ԲՈւՀ-երի ուսանողական ինքնավարության մարմինների, ինչպես նաև կառավարման խորհուրդների նկատմամբ։

ՀՅԴ ՆԱՈւՄ-ը պահանջում է ԲՈւՀ-երի ղեկավարներից ապահովել ուսումնական հաստատությունների՝ օրենքով սահմանված բոլոր իրավունքների և ազատությունների անվերապահ իրացումը, թույլ չտալ ուժային կառույցների ներկայացուցիչների ապօրինի գործողությունների իրականացումը ԲՈւՀ-երի տարածքներում։ Մենք կոչ ենք անում նաև իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներին բացառապես գործել օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով քաղաքական գործընթացներում մասնակից դառնալուց:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան Ուսանողական Միություն
24.12.2019

Այս խորագրի վերջին նյութերը