Լրահոս

24.02.2011 14:23


Քադաֆիի դստերը զրկել են ՄԱԿ–ում բարի կամքի դեսպանի կարգավիճակից

Քադաֆիի դստերը զրկել են ՄԱԿ–ում բարի կամքի դեսպանի կարգավիճակից

Ինչպես հաղորդում է «Ինդիան էքսպրեսը»–ը, ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին հայտարարել է, որ Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի դուստրը զրկվել է ՄԱԿ–ում բարի կամքի դեսպանի կարգավիճակից։

Բարի կամքի դեսպանի պարտականություններից Աիշա Քադաֆիին ազատելու որոշումը կապված է վերջին շաբաթում Լիբիայում բողոքող հասարակության նկատմամբ նրա հոր կիրառած բռնությունների ու ճնշումների հետ։ Միջազգային հանրությունը ամենաշատը քննադատում է այն, որ իշխանությունները ցուցարարների նկատմամբ ռազմաօդային ուժեր են կիրառել, որի հետևանքով բազմաթիվ զոհեր և տուժածներ կան։

Նշենք, որ Մուամար Քադաֆիի դուստր Աիշա Քադաֆին ՄԱԿ–ում բարի կամքի դեսպան է դարձել 2004թ. հուլիսից։

Նա պատասխանատու էր մարդու դիմադրողականության թուլացմանը նպաստող վիրուսի տարածման դեմ պայքարի և կանանց դեմ բռնության կանխարգելման համար։ Աիշա Կադաֆին կրթությամբ իրավաբան է։ Նա Սադամ Հուսեյնի պաշտպանությամբ զբաղվող միջազգային իրավաբանական խմբի  անդամ է։

Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկատվություն էին տարածել, թե  երկրի ներսում տիրող խռովությունների և քաղաքների մեծամասնության հսկողությունը ընդդիմության ձեռքն անցնելու հետ կապված՝ Աիշա Քադաֆին փորձել է Մալթա մեկնել, սակայն չի կարողացել։

Այս խորագրի վերջին նյութերը