Տնտեսական

03.01.2020 19:12


Մեզ խաբել են, մեքենաները տանելու եմ Փաշինյանի բակում կանգնացնեմ, պատասխան պահանջեմ. ավտոներկրող

Մեզ խաբել են, մեքենաները տանելու եմ Փաշինյանի բակում կանգնացնեմ, պատասխան պահանջեմ. ավտոներկրող

Մեզ խաբել են, չեն զգուշացրել, որ դեկտեմբերի 31-ից հետո էլ կարող ենք ներկրած ձախ ղեկ մեքենաները հին գնով մաքսազերծել, ինչի պատճառով իմ ներկրած աջ ղեկով մեքենաները հիմա մնացել են առանց մաքսազերծելու, դրանք տանելու եմ Փաշինյանի բակում կագնացնեմ, ասեմ՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ավտոներկրող Արմեն Բարսեղյանը:

«Ես ամսի 31-ին իմ ներկրած ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումն արեցի, աջ ղեկի համար չհասցրի բրոքերին դիմել, որովհետև բրոքերը 200 հազար դրամ փող էր ուզում մեքենայի համար, որ ի սկզբանե 15 հազար դրամ էր: Հենց հիմա գտնվում եմ Գյումրիի մաքսատանը»,-ասաց ներկրողը:

Նա շեշտեց, որ իրեն չեն զգուշացրել, որ եթե ամսի 31-ին ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումը չաներ, այսօր աներ, էլի հին գներով էր մաքսազերծելու:

«Իրենք դրա մասին չեն տեղեկացրել, ինձ վրա մուննաթ էին գալիս, որ դա քո պրոբլեմն է, որ չես հասցրել, ասում եմ՝ բա ինչու չէիք ասում, որ ես այսօր էլ կարող էի գալ ու իմ ձախ ղեկով մեքենաների համար վճարել, բանկի հերթ չկանգնեի, ասում է՝ մենք հո չէինք կարող բոլորիդ զգուշացնել»,-պատմեց Բարսեղյանը:

Ճշտող հարցին՝ նա մաքսազերծել է ձախ ղեկով մեքենաները և չի հարցրել մաքսազերծել աջ ղեկովը, դրանից տուժե՞լ է, նա պատասխանեց. «Այո, ես կարող էի ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումը 31-ին չանել, հիմա անել նույն գնով, իսկ մեզ ասել էին, թե ամսի 31-ից հետո ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումը թանկանալու է, դրա պատճառով ես չհասցրի իմ աջ ղեկով մեքենաները տանել բրոքերի մոտ, որովհետև արդեն ուշ էր: Հիմա եկել եմ այստեղ, ասում եմ՝ ի՞նչ պիտի անեմ, ասում են, թե քո խնդիրն է, ինչ ուզում ես՝ արա»:

Նա նշեց, մաքսատանը կարող էին իրեն զգուշացնել, որ սկզբում աջ ղեկով մեքենաները մաքսազերծի, որովհետև հունվարի երեքին՝ այսօր, ինքը կարող է ձախ ղեկովը հին արժեքով մաքսազերծել:

«Մեզ խաբեցին, ասացին՝ աջ ղեկով մեքենաները բերեք, կփոխեք ղեկը, ինչո՞ւ չասեցին, որ մենք պետք է բերենք, դիմենք բրոքերին, նա պետք է մի մեքենայի թուղթը սարքի 20 հազար դրամից 200 հազար դրամ»,-պարզաբանեց նա:

Հարցին՝ ի՞նչ է պատրաստվում անել, Բարսեղյանն ասաց. «Չգիտեմ ինչ եմ անելու, աջ ղեկով 4 մեքենա ունեմ, չորսն էլ չեմ հասցրել տանել բրոքերի մոտ: Եթե հիմա տամ, իրենք չեն ընդունելու, մաքսատունն իմ թղթերը չի ընդունելու, ասում են՝ վերջ, նոր ծրագիր է, նոր տարի է, գնա, ինչ ուզում ես արա, ես էլ ասացի՝ կբերեմ այդ 4 մեքենան մաքսատան մոտ կայրեմ»:

Ավտոներկրողը ևս մեկ անգամ շեշտեց, որ իրեն խաբել են: «Չգիտեմ ինչ եմ անելու, ես բողոքում եմ, ուզում եմ այդ մեքենաները տանեմ, կանգնացնեմ պարոն Փաշինյանի հայաթը, ու ասեմ՝ եկեք պատասխան տվեք, ո՞վ է այս մեքենաների հարցը լուծելու, ինչի՞ այսպես սարքեցիք: Եթե ես կարող էի այսօր վճարել, մաքսատան աշխատողները ինչո՞ւ չեն ասել, որ գնամ աջը սկզբում մաքսազերծեմ, հիմա էլ իրենք ասում են՝ դա քո խնդիրն է, որ չես հասցրել»,-նշեց նա:

Այս խորագրի վերջին նյութերը