Տնտեսական

21.01.2020 13:40


Տավարի մսի գներն աճել են

Տավարի մսի գներն աճել են

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը, շարունակելով սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների դինամիկայի վերլուծության շարքը, այս անգամ անդրադարձել է տավարի մսի ծավալներին՝ հաշվի առնելով վեր­­­ջինիս կենսական նշանակությունը՝ որպես առաջին անհրաժեշտության ապ­րանք:

«ՀՀ-ում արտադրված տավարի մսի ծավալները 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ կրճատվել էին 3.32%-ով, մինչդեռ ներմուծման ծավալներն ավելացել էին 79.32%-ով (տե՛ս գծապատկեր 1): Տավարի մսի արատահանում է գրանցվել միայն 2018թ.-ին 0.6 տոննայի չափով: Ինչ վերաբերում է գներին, թեև տավարի մսի արտադրված ծավալների կրճատումը զիջել էր ներմուծման ծավալներին, այնուամենայնիվ տավարի մսի մանրածախ միջին գինը բարձրացել էր 20.94%-ով և կազմել շուրջ 3,140 ՀՀ դրամ[1]:

Գծապատկեր 1. Արտադրված և ներմուծված տավարի մսի ծավալները (հազար տոննա) 2017-2018թթ.-ին[2]

Մեր կարծիքով այս երևույթի բացատրությունը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոնով՝

Տնային տնտեսությունները նախընտրել են տեղական արտադրության միս գնել՝ եկամուտների տվյալ մակարդակի դեպքում (նույնիսկ ավելի քիչ կգ-ով):

Ներմուծման ծավալների փոփոխությունն այդքան էլ մեծ չէր, որ հանգեցներ մանրածախ գների միջին արժեքի զգալի նվազման՝ հատկապես տեղական ծագման պարագայում (քանի որ վերջինիս ինքնարժեքը հնարավոր է զգալիորեն գերազանցել էր ներմուծվածի արժեքին):
Ինչ վերաբերում է թարմ կամ պաղեցված տավարի մսի ներմուծմանը, ապա վերջինիս կառուցվածքում 2018թ-ին հունվար-հոկտեմբեր ամիսներին գերա­կշռել է ԵԱՏՄ ծագում ունեցող թարմ մսի ներմուծումը՝ հատկապես Բելառուսից (2018թ.-ին՝ ներմուծման 87.2%), որին հաջորդել է ՌԴ-ն (2018թ.-ին՝ ներմուծման 12.4%): Ներմուծման ծավալները 2018թ.-ի առաջին 10 ամիսներին կազմել էր 513,077 ԱՄՆ դոլար, որը գերազանցել էր նախորդ տարվա նույն ժամանա­կահատ­վածի ծավալին ավելի քան 5 անգամ (Բելառուսի դեպքում՝ 8.5 անգամ)[3]: Սառեցված տավարի մսի ներմուծման պարագայում 2018թ.-ի առաջին 10 ամիսների ներմուծման ծավալները ավելացել էին 26.8%-ով՝ կազմելով 6.78 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծման 50.1%-ը բաժին էր ընկել Ուկրաինական ծագում ունեցող տավարի մսին, որին հաջորդել են հնդկական և բրազիլիական ծագման միսը: Ներմուծված տավարի մսի մեկ կիլոգրամի արժեքները, ինչպես պաղեցված այնպես էլ սառեցված զգալիորեն զիջում էին ՀՀ շուկայում վաճառվող տավարի մսի մանրածախ միջին գնին (տե՛ս գծապատկեր 2):

Գծապատկեր 2. Ներմուծված տավարի մսի մեկ կիլոգրամի արժեքը 2017-2018թթ. հունվար-հոկտեմբեր ամիսներին (մաքսային)

Այսպիսով, եթե ներմուծման ծավալներն աճի միտումներ դրսևորեն, իսկ տեղական արտադրության տավարի մսի ինքնարժեքը մնա նույն մակարդակի կամ զգալիորեն չնվազի, ապա դա կհանգեցնի նրան, որ տնային տնտեսությունները կարող են փոխարինել տեղական միսը ներմուծվածով՝ հատկապես եկամուտների պարագայում անփոփոխ մնալու դեպքում»,-ասված է հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը