Լրահոս

18.03.2020 12:21


Հրազդանի ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել․ «Իրավունք»

Հրազդանի ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել․ «Իրավունք»

««Իրավունք»-ի խմբագրություն են զանգահարում Հրազդանի ծննդատան հղիներ և ահազանգում, որ ծննդատան դիմաց դիահերձարան են սարքել։

«Լուսամուտից դուրս նայելիս ականատես ենք լինում դագաղների, դիակների տեղափոխման և լաց ու կոծի»,-մեզ հետ զրույցում ասաց նոր ծննդաբերած Լուսինե Փիլոյանը՝ ընդգծելով, որ բժիշկները ևս իրենց մտահոգությունը կիսում են, բայց ոչինչ անել չեն կարողանում։

Հղիները նշում են, որ եթե խնդիրն ինչ-որ կերպ չկարգավորվի, պատրաստ են իրենց բողոքի ձայնը բարձրացնել։

«Չի կարելի։ Մենք այստեղ գալիս ենք ուրախության համար, բայց պատկերացրեք, թե ինչ բացասական տեսարանների ենք ականատես լինում»,-վրդովված նշեց նոր ծննդաբերած կինը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը