Լրահոս

15.03.2011 17:36


Բահրեյնում արտակարգ դրություն է հայտարարվել

Բահրեյնի պետական հեռուստատեսությունը հայտարարել է երկրում երեք ամսով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Նախօրեին Սաուդյան Արաբիայի ռազմական խմբավորումները մտել են Բահրեյնի տարածք այն բանից հետո, երբ երկրի թագավորական ընտանիքը շիա բնակչության զանգվածային բողոքի ցույցերի դեմ պայքարի համար օգնության խնդրանքով դիմել է Սաուդյան Արաբիային։

Մեկնաբանները նշում են, թե արաբական երկիրն առաջին անգամն է ռազմական օգնության դիմել զանգվածային ցույցերի դեմ պայքարի համար։

Այս խորագրի վերջին նյութերը