Լրահոս

17.03.2011 15:37


Երկրաշարժներ տեղի կունենան նաև ԱՄՆ–ում և Կովկասում

Մոտակա ժամանակներս երկրաշարժ տեղի կունենա ԱՄՆ–ում, ինչպես նաև Կովկասում։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»–ին հինգշաբթի օրը հայտնել է Խաղաղատլանտյան ինստիտուտի տարածաշրջանային երկրաբանության և տեկտոնաֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Վալերի Աբրամովը։

Ավելի վաղ Վալերի Աբրամովը «ՌԻԱ նովոստիի» լրագրողի հետ զրույցում պատմել էր, որ ռուսական Հեռավոր Արևելքի գիտնականները Ճապոնիայի ավերիչ երկրաշարժը կանխագուշակել էին։ Դրա մասին հոդվածը հրապարակվել էր դեռևս 1997թ.։

Նա նշել է, որ ակտիվացում է սպասվում Հյուսիսային Ամերիկայում՝ «ԿԱԼՈՒԳ» եռանկյան մոտակայքում։

Ինչ վերաբերում է Կովկասին, Վ. Աբրամովը չի հստակեցրել, թե ինչ ուժգնությամբ երկրաշարժ է լինելու, սակայն հասկացրել է, որ այն կարող է լինել Սպիտակի երկրաշարժից ոչ պակաս ավերիչ։

Կարծիք կա, որ երկրաշարժները հնարավոր չէ կանխագուշակել, բայց ես այդպես չեմ կարծում,–ասել է գիտնականը և հավելել, որ դրա համար ուղղակի պետք է օժտված լինել բավականաչափ գիտելիքներով։

Այս խորագրի վերջին նյութերը