Լրահոս

04.06.2020 13:51


Կոտայքի մարզում բախվել են «Kia»-ն, «Honda»-ն և «Opel»-ը. կան վիրավորներ

Կոտայքի մարզում բախվել են «Kia»-ն, «Honda»-ն և «Opel»-ը. կան վիրավորներ

Երեկ՝ հունիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Նոր Գյուղ գյուղի սզբնամասում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ՝ 34-ամյա Հովհաննես Զ-ի վարած «KIA» մակնիշի, 21-ամյա Տիգրան Ս-ի վարած «Honda» մակնիշի և 42-ամյա Ավիկ Շ-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդներից Ավիկ Շ-ն և նրա ուղևոր՝ Կոտայք գյուղի բնակիչ, 32-ամյա Արսեն Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը