Լրահոս

01.04.2011 14:57


Թուրքագետ. «Մեր դիվանագիտությունը ճկուն չէ»

Թուրքագետ. «Մեր դիվանագիտությունը ճկուն չէ»

Մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ թուրքագետ, Արևելյան ինստիտուտի ավագ գիտաշխատող  Անուշ Հովհաննիսյանն ասել է, թե թուրքերը կարողանում են ճիշտ պահին կողմնորոշվել ու ճկուն դիվանագիտություն ցուցաբերել։

Ըստ նրա՝ թուրքերը, դարձյալ չփոխելով Հայոց ցեղասպանության ժխտման ռազմավարությունը, փոխել են մարտավարությունը՝ ցույց տալով, թե իբր ընդունում են պատմական եղելությունները, և հավասար նժարների վրա են դնում հայոց միլիոնանոց  ջարդերն ու  ինքնապաշտպանական գործողությունների ժամանակ թուրքերի՝ մի քանի  տասնյակի հասնող զոհերը։

–Մեր  քայլերը պետք է լինեն շատ ավելի ճկուն, որովհետև թուրքական դիվանագիտությունն անընդհատ ճկունություն է ցուցաբերում, կողմնորոշվում իրադարձություններում, իսկ մեր դիվանագիտությունը ճկուն չէ։ Օրինակ՝ արձանագրությունների հարցը. երբ որ դեռ փակ էին  այդ արձանագրություններն ու բանակցությունները, չէին քննարկվել մասնագետների հետ։ Մենք շատ վատ ենք աշխատում Սփյուռքի հետ։ Կրածում եմ, որ մենք չունենք համակարգված քաղաքականություն թուրքերի վերաբերյալ, իսկ  թուրքերն ունեն։ Ես հասկանում եմ, որ նրանց միջոցները շատ են, բայց մենք  ունենք տարբեր  կառույցներ, որոնք, այսպես թե այնպես, զբաղվում են այս խնդիրներով, բայց սա կոորդինացված չէ պետության կողմից։ Թուրքիայի գծով աշխատող ինստիտուտներին  պետք է կոորդինացնել, բայց դա չի  արվում։ Մենք պետք է ոչ թե անհատական մակարդակով արձագանքենք այս կամ այն իրադարձությանը, այլ գործողությունները պետք է լինեն համակարգված,–ասել  նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը