Տնտեսական

11.07.2020 10:18


Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին (տեսանյութ)

Քաղաքապետարանը 1 ամիս ժամանակ տվեց հնամաշ իրերի շուկայի առևտրականներին (տեսանյութ)

Ոստիկանները հեռացնում են Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի հարևանությամբ գտնվող շուկայի առևտրականներին։

Շուկայում առևտուր իրականացնող մարդիկ խնդրում են մինչև կորոնավիրուսի ավարտը կամ գոնե օգոստոսի 15֊ը թույլ տալ շուկայում առևտուր իրականացնել, մինչև Երևանի քաղաքապետարանը այլ տարածք առաջարկի կամ իրենք ինքնակազմակերպվեն և ելք գտնեն։

«Եսիմ ինչ չենք վաճառում էլի, քրջոտ իրեր ենք վաճառում, գոնե հասկանանք ինչ ենք անում, հետո հեռացրեք տարածքից»,-ասաց առևտրականներից մեկը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչին։

Ակցիա իրականացնողները նշեցին՝ գուցե քաղաքապետ Հայկ Մարությանի հետ պայմանավորվածություն ձեռք կբերեն և առևտուր իրականացնելու տարածք կգտնեն։

Քաղաքապետարանից հայտնում են, որ նրանց երկու տարածք է առաջարկվել։ Ակցիային զուգահեռ ոստիկանությունը հորդորում է սոցիալական հեռավորություն պահել, պատշաճ կարգով դնել դիմակները։

Առևտրականների մի մասը Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ համաձայնության եկավ օգոստոսի 15-ից հետո լքել տարածքը, իսկ մինչ այդ քննարկել առևտուրն այլ վայրում կազմակերպելու հարցը։ Ոմանք էլ նշեցին, որ այս տարածքը հարմար է, հաճախորդները գիտեն իրենց գտնվելու վայրը, տրանսպորտային շարժ կա այդ տարածքում, և դեմ են այլ տարածք տեղափոխվելուն։ Այսօր բողոքի ակցիան ավարտվեց, կա մեկ բերման ենթարկված քաղաքացի։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը