Կարծիք

13.07.2020 09:48


Հակառակորդը թանկարժեք թռչնակ էլ կորցրեց՝ ԱԹՍ

Հակառակորդը թանկարժեք թռչնակ էլ կորցրեց՝ ԱԹՍ

Հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել։ Թանկարժեք թռչնակ էլ կորցրեցին՝ ԱԹՍ։

***

Երևում է այս ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը։
Խոսքը դիրքային կորուստների մասին է, մարդկայինի վրա հաստատ թքած ունեն։

***

Քանի որ «աշխարհի ահ ու սարսափ բանակը» դիրքեր է կորցրել ու հետ բերել չի հաջողվել, ուրեմն շուտով կհայտնվեն տեսանյութեր ադրբեջանական տարբեր տրմաչափերի ու գերճշգրիտ «շայթանների» կիրառության մասին, էրմանիստան դուշմանների «զոհերի» ու «կորուստների» մասին և այլն։ Մանավանդ ամենաքամանդույուշշշի զորավարն էլ գալիս է Շամխոր։
Ասածս ինչ է՝ չզարմանա՛ք։

***

Չորրոդ զոհը հաստատեցին։ Լավ էլ կամաց-կամաց տալիս են։

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը