Լրահոս

15.04.2011 09:55


«Եդինայա Ռոսիայի» թեկնածուն Վլադիմիր Պուտինն է

«Եդինայա Ռոսիայի» թեկնածուն Վլադիմիր Պուտինն է

Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը սենսացիոն հայտարարություն է արել։ «Եդինայա Ռոսիայի» ներկայացուցիչ Յուրի Շուվալովը կուսակցության անունից ասել է, թե 2012թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու են գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածությունը:

Նշենք, որ թեև Պուտինն այդ կուսակցության նախագահն է, բայց «Եդինայա Ռոսիայի» անդամ չէ։ Ընդգծենք նաև, որ օրեր առաջ էլ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, թե հավանաբար կառաջադրի իր թեկնածությունը 2012թ. նախագահական ընտրություններում։ Փաստորեն չի բացառվում, որ նրանք երկուսն էլ առաջադրեն իրենց թեկնածությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը