Տնտեսական

12.09.2020 10:48


Ինչո՞ւ են բնապահպան ակտիվիստները հրճվանքով տարածում Հայաստանի դեմ հնարավոր դատական գործերի մասին լուրերը

Ինչո՞ւ են բնապահպան ակտիվիստները հրճվանքով տարածում Հայաստանի դեմ հնարավոր դատական գործերի մասին լուրերը

168.am-ի հարցերին պատասխանում է «Լիդիան Արմենիայի» իրավախորհրդատու Արմեն Մելքումյանը

Ի՞նչ սնանկացման գործընթաց է անցնում «Լիդիանը» Ջերսիում։ Այսօր բնապահպան ակտիվիստները տեղեկացրել էին, որ Ջերսիում «Լիդիան Ինթերնեյշնլը» անցնում է սնանկացման գործընթաց։ Ի՞նչ է դա նշանակում։

–Ամուլսարի շահագործման տեսանկյունից, մեծ հաշվով, առանձնապես ոչինչ չի նշանակում, այս լուրերը տարածող գործընթացին խորապես չտիրապետող անձանց հույսը դա է։ Հանրության համար բաց, հրապարակային տեղեկատվություն է, որ առավել քան երկու տարի շարունակվող ապօրինության արդյունքում ծագած բազմաթիվ ֆինանսական խնդիրների հետևանքով «Լիդիանը» ստիպված է եղել անցել վերակառուցման գործընթաց, ապացուցակվել Տորոնտոյի բորսայից, և ներկայումս գրանցված է Կանադայում ու Մեծ Բրիտանիայում և պատկանում է նախկինում «Լիդիանի» խոշոր վարկատու հանդիսացող մի քանի ամերիկյան և կանադական ֆոնդերին։

–Բնապահպան ակտիվիստները նաև ասում են, որ բաժնետերերը դատական գործ են սկսել «Լիդիանի» կամ Հայաստանի դեմ, այդ թվում՝ ազգությամբ թուրք բաժնետերերը։

–Գիտեք այդ 10, թե 20 ազգությամբ թուրք բաժնետերերի մասին խոսակցությունը արդեն զավեշտալի է։ Հայաստանում, ըստ տարբեր տեղեկություների, գործում են ընկերություններ, որոնց բաժնեմասի մի քանի տոկոսը տնօրինում են թուրքական կամ ադրբեջանական ֆոնդեր, իսկ հայ բնապահպան ակիտիվիստները կառչել են Լիդիանում ոչ մի տոկոս չունեցող մի քանի ազգությամբ թուրք բաժնետերերից, որոնք շուկայից ժամանակին Լիդիանի չնչին քանակի բաժնետոմս են առել։ Հազարավոր այլ բաժնետերեր, այդ թվում խոշոր բանկեր, օրինակ ՎԶԵԲ-ը կորցրել է Լիդիանում իր ներդրումը, և դա պետք է անհանգստացնի հայ հասարակությանը, քանի որ դա տասնամյակների հետք է թողնելու երկրի հեղինակության վրա։ Թեև ես չեմ զարմանում, որ այս ապօրինությունը խրախուսած ու երկիրը այս բարդ իրավական կացության մեջ դրած ակտիվիստները հատկապես ուրախանում են ու ուշի ուշով հետևում են, թե իրենց կատարած ապօրինության արդյունքում մի քանի ազգությամբ թուրք բաժնետերեր ինչ հայց կարող են ներկայացնել Հայաստանի դեմ։ Լիդիանը այս առումով իրավական տեսանկյունից պաշտպանված է։ Իսկ թե ինչու են այս ակտվիստները այսպիսի հրճվանքով տարածում Հայաստանի դեմ հնարավոր իրավական հետևանքների և բաժնետերերի հնարավոր դատական գործերի մասին լուրերը, դա արդեն թող հասարակությունը ու պատկան մարմինները գնահատեն։

Այս խորագրի վերջին նյութերը