Քաղաքական

30.09.2020 18:18


«Միջազգային հանրությունը եզակի միասնականություն է ցուցաբերում ԼՂ հակամարտության հարցում». Զախարովա (տեսանյութ)

«Միջազգային հանրությունը եզակի միասնականություն է ցուցաբերում ԼՂ հակամարտության հարցում». Զախարովա (տեսանյութ)

Միջազգային հանրությունն այսօր կարծիքների եզակի միասնականություն է ցույց տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Պետք է արժանին մատուցենք միջազգային հանրությանը, որը շատ հազվադեպ է ժամանակակից պայմաններում հավաքվելու հնարավորություն և ուժ գտնում: Այս անգամ, ինչպես միջազգային կազմակերպությունների ղեկավարների, այնպես էլ պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների, հասարակական գործիչների հայտարարությունները գրված են, լավ իմաստով, ինչպես կրկնօրինակ: Սա ուրախացնում է»,-հայտարարել է Զախարովան:

Զախարովան նշել է, որ միջազգային հանրությունը կողմերին կոչ է անում անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը, վերադառնալ քաղաքական և դիվանագիտական ջանքեր ներդնելուն և բանակցությունների սեղանի շուրջ երկխոսությանը`«այս արդեն շատ երկարատև խնդիրը լուծելու համար»:

«Այլ տարբերակ չկա, բացի քաղաքական-դիվանագիտական, խաղաղ լուծումից, դա հաստատված է տարիների ընթացքում կուտակված համապատասխան փաստաթղթային բազայում»,-ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Խոսելով հակամարտության կարգավորման համար Ռուսաստանի Դաշնության միջնորդային ջանքերի մասին `դիվանագետը մատնանշել է, որ Մոսկվան անում է հնարավորը իրավիճակը հանդարտեցնելու համար և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը:

«Դիմումը հասցեագրված է երկու մայրաքաղաքներին, երկու պետություններին: Ռուսաստանը դա անում է ինչպես առանձին պետություն, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Մենք լսում ենք տարբեր հայտարարություններ, ներառյալ ագրեսիվ ոճի ոչ մեծաթիվ հայտարարություններ, որոնք, ցավոք, ուղղված են հակամարտության բռնկմանը, դրա շարունակմանը և ռազմական բաղադրիչի մեծացմանը: Բայց մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ նման կոչերը բառացիորեն մի քանիսն են»,-ավելացրել է Զախարովան:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը