Քաղաքական

11.10.2020 09:55


Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, այս մասին լրագրողներին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Կդիմեմ միջազգային կառույցներին ու աշխարհի բոլոր երկրներին, իհարկե, մենք կտեսնենք այն երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքները, աշխարհը կտեսնի այն երկրների ցանկը, որոնք աջակցում են տեռորիզմին»,-ասաց նա։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ այն պետությունները, որոնք աջակցում են Ադրբեջանին, աջակցում են միջազգային տեռորիզմին։

«Պետք է նրանց ցուցակագրել, նրանք պետք է պատասխան տան մարդկության ու Աստծո առաջ»,-ասաց Հարությունյանը։

Արցախի նախագահը շնորհակալություն հայտնեց ու ասաց՝ խոնարհվում է նրանց առաջ, որոնք չեն լսում մամուլի ասուլիսը, որոնք առաջնագծում են։

«Նրանք ամեն վայրկյան հերոսություն են անում, հարյուրավոր, հազարավոր հերոսությունների մասին մենք հնարավորություն ենք ունենալու ներկայացնել, ուզում եմ ասել՝ ես հպարտ եմ, որ ձեզ նման հայրենակիցներ ունեմ, սիրելի զինվորներ, մարտական ընկերներ, խոնարհվում եմ, ինչպես ասում են՝ ձեր բոլորի ցավը տանեմ»,-ասաց Հարությունյանը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը