Լրահոս

27.04.2011 14:35


Ո՞վ է մարտի 1–ի ողբերգական դեպքերի գործում քավության նոխազ դառնալու

Ո՞վ է մարտի 1–ի ողբերգական դեպքերի գործում  քավության նոխազ դառնալու

Հարցին, թե  ինչո՞ւ հենց հիմա իշխանությունները  որոշեցին բացահայտել  մարտի 1–ի իրադարձությունները, Վարդան Բոստանջյանը պատասխանել է, թե նախ՝ միջազգային ճնշում կա, բացի դա՝ ՀՀ նախագահն անձամբ է շահագրգռված։

«Նոր ժամանակներ» կուսակցության  նախագահ Արամ Կարապետյանն էլ ասել է, թե մոտենում են ընտրությունները,  և մարտի 1-ը կարող է լուրջ  քննարկման թեմա դառնալ։

–Մոտենում են ընտրությունները, և եթե ուժերը, այսպես ասեմ՝ չօգտագործեն երկխոսություն բառը, փորձում են իրար հետ իմի գալ, ապա այդ պարագայում կարևորագույն հարցը մնում է զոհվածների խնդիրը, որովհետև իսկապես դուրս է գալիս, որ բարձրացան, մարդիկ զոհվեցին, հետո իրար հետ պայմանավորվեցին (եթե ինչ–որ  բան կա), բա այդ զոհե՞րը։ Ինձ մոտ տպավորություն  կա, որ  թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր հատվածը, որը  ընդգրկված է ՀԱԿ–ի մեջ, փնտրում են այն գլխավոր  դեմքին, որը պիտի դառնա  քավության նոխազ։ Ո՞վ է լինելու այդ դեմքը։ Շատ դեպքերում ներկայացվում է, թե  բոլոր որոշումները, որոնք կայացվել են, կայացվել  են առանց Սերժ  Սարգսյանի իմացության։ Այդպես է ասվում, բայց ժամանակը ցույց  կտա,–ասել  է նա։

Հարցին, թե ո՞ւմ նկատի ունի ինքը, ո՞վ է դառնալու քավության նոխազ, Արամ Կարապետյանը պատասխանել է, թե ամեն ինչ թեքվում է Ռոբերտ Քոչարյանի կողմը, քանի որ ինքն է եղել  այն ժամանակվա ՀՀ գերագույն հրամանատարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը