Տնտեսական

23.11.2020 12:20


Արտաքին պարտքը ռացիոնալ չի օգտագործվել, այն դարձել է մեծ ու վտանգավոր բեռ Հայաստանի Հանրապետություն համար. Վարդան Բոստանջյան

Արտաքին պարտքը ռացիոնալ չի օգտագործվել, այն դարձել է մեծ ու վտանգավոր բեռ Հայաստանի Հանրապետություն համար. Վարդան Բոստանջյան

Արտաքին պարտքը միշտ եղել է մեր ամենախոցելի տեղը և դա պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ -ում արտաքին պարտքը ռացիոնալ չի օգտագործվել , այլ թալանվել և գողացվել է. Tert.am-ի հետ զրույցում նշեց նախկին Աժ պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Հայաստանի տնտեսական իրավիճակին և համավարակի և պատերազմի պատճառով առաջացած խնդիրներին:

«Ակնհայտորեն գտնվում ենք շատ բարդ վիճակում: Որոշ երկրներում արտաքին պարտքն ավելի մեծ է, քան համախառն ներքին արդյունքը: Այդուհանդերձ, այնպիսի երկրներ, ինչպիսին է ԱՄՆ ու Ճապոնիան, իրենք ցանկացած պարտքային բնույթի ֆինանսական ռեսուրս օգտագործում են չափազանց արդյունավետ, ինչը չենք կարող ասել Հայաստանի համար և դրա արդյունքում արտաքին պարտքը դարձել է մեծ ու վտանգավոր բեռ Հայաստանի Հանրապետություն համար»:

Ինչ վերաբերում է վերջին շրջանում դոլարի փոխարժեքի բարձրացմանը, ապա Բոստանջյանի կարծիքով դա կանխատեսելի էր: Նրա խոսքով՝ տարբեր մասնագետների կողմից գնահատականներ էին տրվում, որ 2020-21 թվականին փոխանակման կուրսի նահանջ կարող է տեղի ունենալ. «Տասնամյակներ շարունակ ՀՀ-ում դրամային իշխանությունները, կենտրոնական բանկը կարողացել են ապահովվել ֆինանսական հատվածի կայունությունը և հիմա էլ եթե դոլարը 500-ը գերազանցել է, իրենք անում են հնարավորինը, որպեսզի այդ թիվը շատ չբարձրանա: Տա Աստված, որ շարունակությունը չլինի այնպիսին, որ ֆինանսական կայունությունը չկարողանանք պահպանել»:

Անդրադառնալով պատերազմի հետևանքով առաջացած խնդիրներին, տնտեսագետը նշեց, որ պետությունը պարտավորված է Արցախից տեղահանված բնակչության աշխատանքի և տեղավորման հետ կապված սոցիալական խնդիրները լուծել, սակայն դա իրատեսական է իշխանափոխությունից հետո, քանի որ, ըստ նրա, ներկա իշխանությունները իրենց կառավարման ժամանակ ապացուցել են, որ չեն կարողանում ճիշտ լուծումներ գտնել:

«Իշխանութունները երկուսուկես տարվա ընթացքում ցույց տվեցին, որ ընդհանրապես կառավարման համակարգի հետ կապ չունեն: Պատահական մարդիկ են, մինչև անգամ ՌԴ նախագահը ասեց, որ փողոցից եկած մարդիկ են: Ո՛չ փորձառություն ունեն, ո՛չ հմտություն և պարգևավճարներ ստացող սուբյեկտները անամոթաբար ուզում են շարունակել պահպանել ուրիշի հաշվին ճոխ ապրելու իրենց հոգեբանությունը: Դրա համար հասարակության կողմից պահանջ է դրված , որ շուտափույթ կառավարման համակարգից գնան, որպեսզի կարողանանք գտնել այն մարդկանց, որոնք կարող են այս իրավիճակից դուրս բերել:

Այս պահին դժվար է ասել, հետո ինչ հաջողությունների կհասնենք, քանի որ գործընթացին խառնված են բազմաթիվ ուժեր, և շահեր հետապնդողներ, սակայն այդպիսինները ոչ միայն արտաքին աշխարհում են, նաև ներսում: Վարչապետը հիմա ասում է, որ միջոցներ կճարի քանդված ենթակառուցվածքները նորոգելու համար, բայց գիտենք, որ նա երկուսուկես տարի խաբում ու ապակողմնորոշում է բոլորին, քանի որ նա իր շուրջը հավաքել է ուղեղազուրկների և փորձում է պահպանել իշխանությունը, պատվախնդիր մարդ լիներ, իրեն կգնդակահարեր»,-նշեց Բոստանջյանը:

Այս խորագրի վերջին նյութերը