Լրահոս

16.05.2011 16:54


Սերժ Սարգսյան. «Ռազմական իրադարձությունները կարող են 2 սցենարով ընթանալ»

Սերժ Սարգսյան. «Ռազմական իրադարձությունները կարող են 2 սցենարով ընթանալ»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով «Մոսկովսկիե նովոստի» ռուսական թերթի հարցին՝ «Ռազմական իրական գործողությունների վերսկսման վտանգը մե՞ծ է», պատասխանել է.

–Կարծում եմ՝ նման հավանականություն կա, որովհետև ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը։ Հավանաբար ծրագեր ունի՝ կապված ուժերի և միջոցների կուտակման հետ, որպեսզի փորձի հարմար պահին նոր ռազմական ավանտյուրա սկսել։ Դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև իրադարձությունները կարող են 2 սցենարով ընթանալ. առաջին՝ լայնածավալ պատերազմ և Լեռնային Ղարաբաղի գրավում, որը հնարավոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական ոչնչացման պարագայում, և երկրորդ՝ Ադրբեջանի պարտություն, նոր տարածքների կորուստ։ Այդ ժամանակ արդեն Ադրբեջանը բողոքելու է ևս 5, 6 կամ ավելի շրջանների կորստից։ Իսկ այնուհետև ի՞նչ։ Նորից զինադադար, համաձայնութուն, նորից զինադադարի խախտումներ, նոր պատերազմ... Այս բոլոր սցենարներն անհեռանկար են։

«Դիտարկո՞ւմ է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը, թե՞ ոչ» հարցին էլ ՀՀ նախագահը պատասխանել է, թե Հայաստանը չի կարող չդիտարկել այդ հնարավորությունը։

–Օրինակ, այն կարող է առաջանալ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում։ Առավել շատ ուղիղ հարց են ուղղում. «Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը»։ Որովհետև մենք բանակցություններ ենք վարում, իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի խզում։ Ամեն դեպքում՝ ավելի լավ է բանակցություններ վարելը։

Այս խորագրի վերջին նյութերը