Քաղաքական

17.05.2011 16:38


ՀԱԿ-ը զսպում է հեղափոխական գործընթացները

ՀԱԿ-ը զսպում է հեղափոխական գործընթացները

Այսօր Գյումրիում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Պետրոս Մակեյանն անդրադարձել է Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին և արտահերթ ընտրությունների հավանականությանը: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ներկայումս տրամաբանակա՞ն է խոսել արտահերթ ընտրությունների մասին, Պետրոս Մակյանը նշել է.

–Ամեն օր, ամեն վայրկյան իրավիճակը կարող է փոխվել: Եվ բնականաբար՝ այդ իրավիճակը ինքնուրույն չի կարող փոխվել՝ չնայած բացառված չէ։ Մենք տեսնում ենք, թե արաբական աշխարհում ինչեր են կատարվում, բայց ի պատիվ ՀԱԿ-ի՝ առայժմս վերահսկվում է այդ զարգացումը: Դուք տեսնում եք, թե ինչքան մարդ է գալիս հրապարակ, և բնականաբար՝ եթե այդ ամբողջ գործընթացը չվերահսկվեր ՀԱԿ-ի կողմից, չէին բացառվում այլ զարգացումներ: Էդ առումով ամեն օրը կարող է բերել այդ հանգուցալուծմանը, այսինքն՝ արտահերթ ընտրությունների:

«7օր»–ի դիտարկմանը, թե ստացվում է, որ այժմ հեղափոխական իրավիճակը Հայաստանում զսպվում է ՀԱԿ-ի ուժերով, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավարն արձագանքել է.

-Այո՛, Հայ ազգային կոնգրեսն այսօր հեղափոխական այդ գործընթացները զսպում է, որպեսզի չվնասի Հայաստան պետությանը և Արցախի հիմնահարցին: Եվ փորձում է հրապարակային երկխոսությամբ նույն հասկացողությանը բերել իշխանությանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը