Տնտեսական

22.02.2021 14:39


Ամուլսարի համայնքներում բնակիչները սպասում են հանքի աշխատանքների վերսկսմանը (տեսանյութ)

Ամուլսարի համայնքներում բնակիչները սպասում են հանքի աշխատանքների վերսկսմանը (տեսանյութ)

Մեր նախաձեռնող խումբը շարունակում է հարցազրույցների շարքը Ամուլսարի հանքի համայնքների բնակիչների հետ: Իհարկե, ոմանք դեռ շարունակում են պնդել, որ բնակիչները դեմ են հանքի շահագործմանը և իբր «կայացրել են իրենց որոշումը», բայց ամեն անգամ նման շփումների ընթացքում ակնհայտ է դառնում մարդկանց իրական դիրքորոշումը և օր առաջ հանքի աշխատանքների վերսկսման անհրաժեշտությունը մեր համայնքների համար:

Ցավոք, Ամուլսարում աշխատանքների ապօրինի կասեցումից հետո համայնքներում սկիզբ առած արտագաղթը նոր թափ է ստացել համավարակից և պատերազմից հետո: Աշխատանք չլինելու պատճառով մարդիկ ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի` հույսով, որ Ամուլսարում աշխատանքների վերսկսումից հետո կկարողանան վերադառնալ և աշխատել իրենց սեփական տանը, համայնքում:

Ամուլսարի հանք - նախաձեռնող խումբ

Այս խորագրի վերջին նյութերը