Քաղաքական

22.03.2021 22:23


Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, տեղեկացնում է ՀՀԿ մամուլի ծառայությունը։

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանում ներքաղաքական օրակարգին, երկրի անվտանգային միջավայրին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր։

Վերահաստավել են Արցախյան վերջին պատերազմում խայտառակ պարտությունից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի եւ հնարավոր ելքերի մասին կուսակցության դիրքորոշումները եւ գնահատականները։

Շեշտվել է կապիտուլյանտի կողմից պետության շարունակական կազմաքանդման, աղաղակող ապօրինությունների, իրավական ինքնիրավչության անթույլատրելիությունը։

Երկրի հետագա քաղաքական զարգացումների համատեքստում կարեւորվել է ռազմական դրությունը վերացնելու հրամայակամը։

Այս խորագրի վերջին նյութերը