Քաղաքական

23.03.2021 21:44


Մարտի 1-ին հանրահավաքի մասնակիցներին տեղափոխած «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ի հիմնադիրը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է (տեսանյութ)

Մարտի 1-ին հանրահավաքի մասնակիցներին տեղափոխած «Բուս Վոյաժ» ՍՊԸ-ի հիմնադիրը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն է (տեսանյութ)

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Հայաստանի տարբեր մարզերից մի քանի տասնյակ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով քաղաքացիներին տեղափոխել են Երևան: Տեղափոխումն ապահովել է հիմնականում «Բուս Վոյաժ» ընկերությունը, որը 2005 թվականին հիմնել է ներկայում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:

Tert.am–ը պարզեց, որ 2019 թվականին ստանձնելով մեկ այլ վարչական շրջանի՝ Նորք Մարաշի ղեկավարի պաշտոնը` Մանուկյանը տարիների իր բիզնեսի կառավարումը վստահել է քրոջ որդուն՝ Արթուր Աբգարյանին:

Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ իրենց ընկերության համար տարբերություն չկա, թե ում համար են ծառայություն մատուցում, «Բուս վոյաժ» ՍՊԸ իր ընթացիկ աշխատանքն է կատարել մարտի 1-ին: Ավտոբուսների վարձակալության պատվերները ստացել են անհատներից, բայց հաշիվ-ապրանքագրեր հրաժարվեց տրամադրել:

Պատասխանելով մեր հարցմանը՝ Արթուր Աբգարյանը նաև նշեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ վերջին 3 տարում որևէ պայմանագիր չունեն կնքած, մասնակցել են հայտարարված մրցույթների, բայց դրամաշնորհ չեն շահել, այնինչ «Բուս Վոյաժ» ընկերությունը 2020 թվականի մարտին Երևանի քաղաքապետարանի հետ 1,960,670 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրեր ունի կնքած, որոնք տեղադրված են www.yerevan.am կայքէջում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը